Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ գորգադաշտի վրա շեղակի շարքերով պատկերված են կենաց ծառեր: Ունի չորս եզրագոտի. երեք նեղ գոտիներից երկուսն ունեն կապույտ, մեկը՝ աղյուսագույն հիմնագույն և հարդարված են եռաթերթ ծաղիկներով. այն մի կողմում ընդհատվում է: Կարմիր հիմնագույնով լայն գոտին հարդարված է կեռանախշ քառակուսիներով և նրանց արանքներում պատկերված զույգ կենաց ծառերով: Ունի անընթեռնելի արձանագրություն:
Լայնություն (սմ)՝ 125Երկարություն (սմ)՝ 310Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍիսիանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 25.12.1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7221
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3227