Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա տեղադրված են երեք խոշոր կեռիկազարդ քառակուսի զարդահորինվածքներ, որոնք զարդարված են խաչահիմք ուրվագծով հորինվածքներով և նշաձև զարդանախշերով։ Ազատ տարածքը լրացված է կեռիկազարդ շեղանկյունիներով, փոքրիկ վարդակներով և ոճավորված կենդանապատկերներով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են ժապավենաշղթաներով, իսկ կենտրոնինը «գինու բաժակ» կոչվող եզրանախշով։ Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25․12․1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7257 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3263