Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է խոշոր քառակուսի զարդահորինվածք, այն արտաքին կողմից երիզված է կեռանախշերով։ Այս զարդաշրջանակը իր մեջ ամփոփում է համակենտրոն քառակուսիներ, իսկ դրանց կենտրոնում՝ խաչահիմք վարդակ։ Դաշտը լրացված է վարդակներով, կեռանախշ շեղանկյուններով ու եռանկյունիներով, աստղանախշերով։ Մի կողմից կա խորանին նմանվող զարդանախշ։ Ունի երեք եզրագոտի։ Ներքին և արտաքին կողմից անցնում են սղոցատիպ նախշերից կազմված ժապավեններ։ Կենտրոնի՝ լայն գոտին զարդարված է միևնույն առանցքից սկիզբ առնող զույգ թռչնագլուխներով, ներքին և արտաքին գոտիները՝ գալարանախշերով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  195 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25․12․1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7258 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3264