Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ գորգադաշտի վրա պատկերված է դեղին և կարմիր հիմնագույնով երեք շեղանկյւնաձև շրջանակ՝ հարդարված խաչահիմք կեռանախշ պատկերներով: Դաշտի վրա կա թվագիր արձանագրություն՝ «1946»: Ունի մեկ եզրագոտի՝ կենաց ծառի զարդամոտիվով, որն իրենից ներկայացնում է ցողունի երկու կողմում սիմետրիկ դասավորված ճյուղերի վրա պատկերված մեկական ութաթերթ ծաղկապատկերից: Լայնություն (սմ)՝  133 Երկարություն (սմ)՝  210 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2937 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1323