Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն հիմնագույնով գորգադաշտը հարդարված է «Ջրաբերդ» գորգերին բնորոշ վարդակներով: Դաշտի ազատ տարածքը լրացված է սպիտակ գույնի հնգաթերթ բուսանախշերով, եռանկյուններով և շեղանկյուններով: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական լայն գոտին ունի դեղին հիմնագույն՝ հարդարված ժապավենաձև ծաղկաշղթայով, բուսանախշերը հիշեցնում են կենաց ծառեր, արտաքին և ներքին գոտիները՝ կարմիր-կապույտ, նարնջագույն-շագանակագույն շուշաններով: Լայնություն (սմ)՝  97 Երկարություն (սմ)՝  386 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  11․02․1986թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6360 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2867