Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնական դաշտը հարդարված է բաց կարմիր հիմնագույնի վրա պատկերված երկու խոշոր, աստիճանաձև եզրերով, շեղանկյուն ուրվագծով հորինվածքներով, որոնց կապույտ մակերեսին պատկերված են չորսական աստիճանաձև կտրտված եզրերով շեղանկյուններ: Վերջիններիս վրա կան կենաց ծառի խաչաձև ոճավորումներ: Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռիկազարդ շեղանկյուններով և այլ մանր հարդարանքներով: Ունի երեք եզրագոտի. ներքինը բաց կապույտ հիմնագույնով է, կենտրոնի լայնը՝ մուգ կապույտ, եզրինը՝ կարմիր: Եզրայինները հարդրված են վարդակներով: Լայնություն (սմ)՝  112 Երկարություն (սմ)՝  212 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամշադին, Բերդ Հայտնաբերման վայրը՝  Շամշադինի շրջան, գ․ Թովուզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ 2-րդ կես Հայտնաբերման ժամանակը՝  5․09․1981թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3261 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1508