Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր զարդաշրջանակներ, որոնցից եզրայիններն ունեն դեղին, իսկ կենտրոնականը՝ սպիտակ գույն: Զարդաշրջանակների կենտրոնում ուղղանկյուններ են, որոնց մեջ ամփոփված են կտրտված եզրերով խաչապատկերներ, իսկ նրանց ներսում՝ ութաթերթ մանր վարդակներ: Ուղղանկյան չորս կողմում խարսխաձև նախշեր են և իրար կցված եռանկյուններ: Դաշտի ազատ տարածքը հարդարված է մանր վարդակներով և խաչապատկերներով: Ունի երեք եզրագոտի, որոնց վրա տեղադրված են ութաթերթ վարդակներ՝ կենտրոնում մանր խաչանախշերով: Լայնություն (սմ)՝  117 Երկարություն (սմ)՝  205 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորիսի շրջ․ գյ․ Տաթև Հայտնաբերման վայրը՝  Գորիսի շրջ․ գյ․ Տաթև Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  23.07.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6155 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2815