Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրավուն հիմնագույնի վրա կա ութանկյունաձև մեդալիոն։ Կեռավոր ելուստներով մեդալիոնի կենտրոնում, մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված է սանդղակաձև եզրերով, կեռավոր շեղանկյունաձև պատկեր, իսկ 2 եզրերին՝ եռանկյունաձև կեռավոր հորինվածքներ, դեղին գույնով։ Մեդալիոնից դուրս, չորս անկյուններում կեռավոր շեղանկյուններ են։ Ունի չորս զարդագոտի։ Ներքին գոտու կապույտ հիմնագույնի վրա ծաղկապատկերներ են, հաջորդի կարմիր հիմնագույնի վրա ՝ շուշաններ, երրորդ գոտու դեղին հիմնագույնի վրա՝ աստղածաղիկներ, իսկ արտաքինի վրա՝ նույն շուշանազարդերն են ՝ կարմիրով շագանակագույնի վրա։ Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  196 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Հայտնաբերման վայրը՝  Դիլիջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.07.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3180 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1464