Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վեցանկյուն զարդաշրջանակի բալագույն հգ.-ի վրա ճյուղատարած տերևազարդ ծաղկանախշի ամբողջական մեկ զարդահորինվածք է: Բազմանկյուն շրջանակը երիզված է դեղին գույնի շրջերիզով և պատիկերված է դաշտի մանուշակագույն հիմնագույնի վրա: Ունի երկու լայն և երեք նեղ եզրագոտի. ներքին լայն եզրագոտու մոխրագույն հիմնագույնի վրա սպիտակ ծաղկանախշեր են, որոնց ցողունը բարձրանում է կարմիր գույնի հնգանկյուն շրջանակից: Արտաքին գոտու մուգ շագանակագույն հիմնագույնի վրա ալիքաձև եզրերով քառակուսի շրջանակներ են, որոնց մեջ մեկընդմեջ պատկերված են տերևի և ծաղկի մեկական նախշեր: Նեղ եզրագոտիները սպիտակ հիմնագույնով են՝ օձագալար նախշերով հարդարված: Լայնություն (սմ)՝  98 Երկարություն (սմ)՝  155 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շապին Գարահիսար Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  18.03.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2734/2բ Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1175