Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Դեղնաքյունջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կենտրոնում պատկերված է ուղղանկյունատիպ, 2 ծայրերում կտրտված եզրերով ելուստավոր մի խոշոր բազմանիստ, որն իր մեջ պարփակում է ավելի փոքր բազմանիստ։ Վերջինս հարդարված է «Ֆերահան» գորգերին բնորոշ զարդահորինվածքներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Լայն գոտին պարունակում է կենաց ծառի ոճավորված պատկերներ։ Ներքին և արտաքին գոտիները՝ մանր խաչապատկերներ։ Մի կողմում կարված են օղակներ պատից կախելու համար։ Ունի կարճ և երկար ծոպեր։ Լայնություն (սմ)՝  132 Երկարություն (սմ)՝  208 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7483 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3417