Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով դաշտի վրա պատկերված են երք խոշոր ութանիստ զարդահորինվածքներ, որոնցում կան քառակուսիներ և ութանիստ շրջանակներ՝ գեղազարդված «խոյեղջյուրներով» և կեռիկանման նախշերով։ Դաշտի մնացած տարածությունը լրացված է մանր վարդակներով և կենդանական պատկերներով։ Երկայնական կտրվածքով ունի երեք, լայնականով՝ երկու զարդագոտի։ Ներքին նեղ գոտին հարդարված է ալիքաձև ժապավենով և մանր քառակուսիներով, կենտրոնի լայնը՝ տարբեր գույների աստղածաղիկներով։ Արտաքին գոտին զարդարված է ալիքաձև ժապավենով և մանր քառակուսիներով։ Լայնություն (սմ)՝  117 Երկարություն (սմ)՝  238 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Հայտնաբերման վայրը՝  Մասիսի շրջ․ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  27.02.1986թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6357 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2864