Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր խաչապատկերներ՝ բաց և մուգ կապույտ գույներով, շրջափակված կեռազարդերով։ Խաչապատկերներին ներգծված են կարմիր գույնի շեղանկյունիներ, որոնց անկյուններից դեպի խաչի թևերն են ձգվում կեռավոր ելուստներ։ Դաշտի վրա կա նաև կենդանու ոճավորված պատկեր։ Երկու զարդագոտիներից համեմատաբար լայնի կապույտ հիմնագույնի վրա սուր ելուստներով շեղադիր պատկերներ են և «գինու բաժակ» նախշը, իսկ նեղ գոտու կարմիր հիմնագույնի վրա ուղիղ անկյուն իր կիսորդով։ Լայնություն (սմ)՝  144 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2917 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1303