Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնադաշտի կենտրոնում տեղադրված է մի խոշոր ութանկյուն զարդաշրջանակ, որը երկու կողմից շրջապատված է աղեղնաձև ժապավենով՝ վիշապի ոճավորված պատկերով։ Վերջինս զարդարված է բարդ զարդահորինվածքով։ Զարդաշրջանակը իր ներսում ամփոփում է երկայնակի ձգվող վեցանկյուն մի շրջանակ, որի կենտրոնում կենաց ծառի ոճավորված պատկեր է։ Երկու ծայրերում պատկերված են մեկական զարդահորինվածքներ, որոնք ունեն կապույտ հիմնագույն։ Ունի արձանագրություն «1929 ԱԻ»։ Դաշտը բոլորված է երեք զարդագոտիներով։ Եզրայինները նեղ են, ունեն կապույտ հիմնագույն և զարդանախշված են ալիքաձև նախշերով, իսկ կենտրոնականը լայն է, վարդագույն և զարդարված տերևանախշերով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929թ. Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3755 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1946