Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կարմիր հիմնագույնի վրա կանոնավոր շարքով տեղադրված են կապույտ գույնի նշաձև պատկերներ, որոնք ամփոփված են կտրտված եզրերով շեղանկյունաձև շրջանակների մեջ, որոնց միացման տեղում տեղադրված են սպիտակ գույնի մանր խաչապատկերներ։ Գոտևորում է չորս զարդագոտի։ Արտաքին գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են շեղանկյունիների մեջ ամփոփված մանր երկրաչափական պատկերներ։ Մնացած երեք գոտիները հարդարված են նշաձև պատկերներով։ Կարպետագործ հատվածների վրայով անցնում են կարմիր և կապույտ մանր քառակուսիներ։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր, մի կողմից ունի օղակներ պատից կախելու համար։ Լայնություն (սմ)՝  141 Երկարություն (սմ)՝  250 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ-Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  01.08.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6840/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3030