Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են երեք և կես աստղածաղիկ հորինվածքներ։ Ազատ տարածքը ծածկված է մանր վարդակներով, խոյեղջյուր նախշերով, կան նաև կենդանակերպ մանր ոճավորումներ։ Երիզված է երեք զարդագոտիներով և չորս ժապավենաշրջանակներով։ Կենտրոնական գոտին կապույտ գույնի է և ծածկված է քառակուսաձև, եռանկյունաձև ելուստներով հարդարված շրջնակներով։ Եզրայինները կարմիր են մանր վարդակներով հարդարված։ Ծայրերը ավարտվում են կարպետագործ նեղ շերտերով։ Մի ծայրին ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  06.07.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7809 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3694