Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույն ունեցող հիմնադաշտի վրա պատկերված են երկու խոշոր ութանիստ հորինվածքներ։ Վերջիններս արտաքին կողմից երիզված են կեռանախշերով, յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է փոքր քառակուսի։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին նեղ գոտիները հարդարված են գալարանախշերով, իսկ կենտրոնի լայն գոտին՝ աստղանախշերով և ծաղկանախշերով։Մի եզրին ունի հյուսածո շերտ: Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  202 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7457 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3391