Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույն ունեցող գորգադաշտի կենտրոնում պատկերված է մի խոշոր, կապույտ հիմնագույնի, ուղղանկյունաձև ձգվող բազմանիստ, որը երկու կողմերից ելուստներ ունի։ Բազմանիստը զարդարված է քառակուսիներով, խաչանախշերով, խոյեղջյուր նախշերով, օձագալար նախշերով։ Ազատ տարածքները լրացված է չորս խոշոր ոճավորված թռչնապատկերներով և նույնքան էլ վարդակներով, օձագալար նախշերով, կենդանիների մանր պատկերներով։ Ունի չորս եզրագոտի։ Ներքին գոտին՝ կանաչավուն հիմնագույնով է, զարդարված վարդակներով, հաջորդ գոտին՝ նշաձև նախշերով, երրորդ լայն գոտին՝ իրար կցված փոքրիկ ութանկյուններով, չորրորդը՝ նշաձև նախշերով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ-Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  31.01.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6694/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2968