Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու ուղղանկյուն շրջանակներ և երեք ութանիստներ։ Այս բոլորը պարփակված են մի ընդհանուր, կրկնակի կտրտված եզրերով մի շրջանակում։ Ուղղանկյուն շրջանակներում պատկերված են կեռիկազարդ շեղանկյուններ, իսկ ութանիստներում՝ խաչաձև պատկերներ։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Եզրայինները արմավենյակներով են ծածկված, իսկ կենտրոնականը՝ «խեցգետնակերպ» նախշերով։ Երկու կողմից ունի հյուսածո երկար ծոպեր։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2984 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1370