Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով գորգադաշտը հարդարված է հինգ շեղանկյուն շրջանակներով, որոնք արտաքին կողմից շրջապատված են կեռանախշերով։ Ասյ հինգ շեղանկյուն շրջանակները շրջապատված են փոքրիկ քառակուսիներով, որոնք իրենց մեջ ամփոփում են զույգ խոյեղջյուր նախշեր։ Դաշտը երիզված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնի լայն գոտին զարդարված է աստղածաղիկներով ու վարդակներով։ Ներքին և արտաքին գոտիները՝ սպիտակ և կանաչ հիմնագույններով են և զարդարված են շուշան եզրանախշով։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  256 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բասեն-Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  14.03.1984թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4767 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2552