Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Աղստաֆա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի մուգ կարմիր հիմնագույն, այն զարդարված է երկու խոշոր, երկու կողմերից սլաքաձև ելուստներ ունեցող քառակուսի հորինվածքներով, որոնց արանքներում պատկերված են զույգ խոշոր թռչնապատկերներ՝ ընդգծված գծանախշ պոչով։ Կենտրոնի քառակուսի հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են շեղանկյուններ և կեռանախշեր։ Ազատ մասերը լրացված են փոքրիկ վարդակներով, աստղանախշերով, կեռանախշերով։ Ունի երկու զարդագոտի։ Ներքին գոտին հարդարված է «գինու բաժակ» զարդանախշով, իսկ արտաքինը՝ փոքրիկ վարդակներով։ Հայտնի է «Աղստաֆա» անունով։ Լայնություն (սմ)՝  127 Երկարություն (սմ)՝  232 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7131 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3137