Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են չորս բազմանիստ կարմիր գույնի շրջանակներ, որոնք ծածկված են շեղանկյունաձև մանր շրջանակների մեջ ամփոփված նշաձև և այլ մանր նախշերով։ Դաշտի ազատ տարածքները լրացված են խաչաձև հորինվածքներով։ Գորգը գոտևորված է երեք զարդագոտիներով, որոնցից մեկը լայն է, շագանակագույն հիմնագույնով, զարդանախշված «գինու բաժակ» զարդանախշերով։ Ունեցել է արձանագրություն լայն զարդագոտու վրա, որը քանդված է։ Միջնաթելը բամբակյա է, վերջանում է կարպետագործ հյուսվածքով և կարճ ծոպերով։ Լայնություն (սմ)՝  138 Երկարություն (սմ)՝  316 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  17.07.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  113/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-74