Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երեք ատամնավոր եզրերով քառակուսիներ, որոնց մեջ ամփոփված են աստղաձև զարդահորինվածքներ։ Քառակուսինների արանքում ամփոփված են ավելի փոքր ատամնավոր քառակուսիներ, որոնց մեջ երկուական գծայնացված աստղանախշեր են։ Վերին մասում առկա է արձանագրություն «1899»։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնականը զարդանախշված է գծայնացված հորինվածքներով, արտաքինը՝ ժապավենազարդով, իսկ ներքինը՝ աստղածաղիկներով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899թ․ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3714 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1905