Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի մուգ կապույտ հիմնագույն, այն զարդարված է հինգ խոշոր բազմանիստ հորինվածքներով, որոնք առաջացրել են զիգզագ ժապավեններից։ Ինչպես այս հորինվածքները, այնպես էլ դաշտի ազատ մասերը հարդարված են տերևանախշերով, վարդակներով, փոքրիկ խաչանախշերով, օձագալար նախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի լայն գոտին զարդարված է վարդակներով, իսկ ներքին և արտաքին գոտիները՝ տերևանախշերով և վարդակներով։ Այս տիպը հայտնի է «Գյաբա» կամ «Յան» անուններով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  287 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7445 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3379