Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ուղեգորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ գորգադաշտի վրա թեքությամբ ձգված են տարբեր հիմնագույներով (սպիտակ, կապույտ, վարդագույն, կարմիր) արված ժապավենաշերտեր, որոնք գեղազարդված են ծաղկանախշերով և նշիկաձև նախշերով։ Նշիկաձև նախշերն իրենց մեջ ամփոփում են փոքրիկ ծաղկանախշեր։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են «մեխակ» եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ իրար կցված ծաղկանախշերով Լայնություն (սմ)՝  85 Երկարություն (սմ)՝  355 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7243 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3249