Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արցախյան ուղեգորգերի տիպին է պատկանում։ Աստիճանավոր եզրերով իրար կցված շեղանկյունաձև հորինվածքներով գեղազարդված։ Դաշտը մուգ շագանակագույն է և ծածկված է կեռիկազարդ հորինվածքներով, կենդանակերպ. բուսական, մարդկային պատկերներով։ Շեղանկյունները պարունակում են «մեմլինգ» նախշեր։ Երիզված է երեք զարդագոտիներով, եզրայինները՝ զիգզագ գծանախշով և եռատերև նախշերով են, իսկ կենտրոնական լայնը՝ սպիտակ և կարմիր շեղ գունաշերտերով և օձագալար նախշերով։ Լայնություն (սմ)՝  100 Երկարություն (սմ)՝  264 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի–Ղափան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  06.07.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7854 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3739