Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի մուգ կապույտ հիմնագույն, այն գեղազարդված է երկու շարքով ձգված քառակուսաձև զարդահորինվածքներով, վերջիններս երկու կողմից ունեն սլաքաձև ելուստներ և երիզված են կեռանախշերով։ Այս հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են շեղանկյան մեջ առնված վարդակներ, որոնք բնորոշ են «Ջրաբերդ» տիպի գորգերին։ Ազատ տարածությունը լրացված է կենդանիների պատկերներով, սանրաձև նախշերով և կեռանախշերով։ Դաշտը երիզված է «շուշանի» ոճավորված պատկերներով, որոնք երկայնակի ուղղությամբ համեմատաբար երկարավուն են։ Կենտրոնական լայն եզրագոտին ունի կարմրի հիմնագույն, զարդարված է աստղանախշեր պարունակող բազմանիստերով։ Լայնություն (սմ)՝  146 Երկարություն (սմ)՝  313 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկահայք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19–րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  19.09.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6905/8 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3049