Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կապույտ հիմնագույնի վրա ձգված են երկու կարմիր հիմնագույնով ուղղաձիգ, կտրտված եզրերով զարդահորինվածքներ, որոնք միանալով միմյանց կենտրոնում առաջացնում են շեղանկյունաձև հորինվածք, որն իր մեջ ամփոփում է մանր և մեկ մեծ վարդակ։ Ազատ տարածքը լրացված է վարդակներով և ծաղկանախշերով։ Գորգն ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են գույնզգույն նշիկաձև նախշերով, իսկ կենտրոնինը՝ վարդակներով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  237 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյան շրջ․, գ․ Բարեկամավան Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան շրջ․, գ․ Բարեկամավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  22.06.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7084/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3110