Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խամրած կարմրա-շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են կենտրոնով անցնող իրար կցված կտրտված եզրերով խոշոր շեղանկյունիներ, որոնք ունեն կապույտ հիմնագույն։ Վերջիններիս մեջ ամփոփված են մեկական վարդակներ, խեցգետնակերպ հորինվածքներ և օձագալարներ։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է կենդանակերպ պատկերներով, բուսանախշերով և նշապատկերներով։ Դաշտը լայնակի ուղղությամբ երիզված է լայն գոտիով, որը հարդարված է չորս կողմից սլաքաձև ելուստներ ունեցող քառակուսիներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Լայն գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են ութաթերթ վարդակներ։ Ներքին և արտաքին եզրագոտիները պարունակում են սղոցատիպ նախշեր։ Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  272 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գողթն գավառ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7375/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3341