Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի բաց սրճագույն հիմնագույնի վրա պատկերված են 4 խոշոր ուղղանկյունաձև հորինվածքներ, որոնք 4 կողմից ունեն եռանկյունաձև ելուստներ։ Նշված հորինվածքների 4 անկյուններում պատկերված են 4-ական մանր շեղանկյուններ, իսկ կենտրոնում խաչաձև հորինվածք։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է մանր վարդակներով և խոյեղջյուրներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու վրա պատկերված են խաչեր պարունակող երկրաչափական հորինվածքներ։ Ներքին և արտաքին գոտիները զիգզագաձև են։ Այս տիպը հայտնի է «Աղստաֆա» անունով։ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շաքի-Զաքաթալա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7182 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3188