Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի խամրած մանուշակագույն հիմնագույնի վրա կենտրոնում պատկերված են 5 խոշոր ութանկյուն զարդահորինվածքներ, որոնք ներսի կողմից հարդարված են կեռիկներով և խոյեղջյուրներով։ Գորգը գոտևորում է երկու զարդագոտի։ Արտաքին գոտին ժապավենաձև է։ Ներքին գոտին հարդարված է խոշոր քառանկյուններով, որոնք հարդարված են կանեց ծառի ոճավորված պատկերներով և գագաթներով իրար միացած սլաքաձև նախշերով։ Ներքին եզրագոտու քառանկյուններից մեկի վրա կա արձանագրություն «1915 թ.»։ Հենքը՝ դարչնագույն, միջնաթելը՝ շագանակագույն։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  252 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7462 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3396