Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա տեղադրված են երեք երկարավուն, ութանկյուն մեդալիոններ՝ երիզված կեռանախշերով։ Դրանց ներսում ամփոփված են կեռանախշ շեղանկյուններ։ Ազատ տարածությունը զարդարված է կենդանու ոճավորված պատկերներով, փոքրիկ շեղանկյուններով, X-աձև նախշերով, կեռանախշ հորինվածքներով։ Երիզված է շուշանի նախշերով և շրջափակված երկու զարդագոտիներով, նեղ եզրային զարդագոտին մոխրագույն է և զարդարված ալիքանախշերով, իսկ լայնը՝ փղոսկրագույն է, ամփոփում է իր մեջ վարդակներ։ Լայնություն (սմ)՝  133 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կոգովիտ-Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3728 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1919