Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնադաշտի վրա տեղադրված են չորս, քիչ երկարավուն մեդալիոններ, երկուսը՝ կարմիր, երկուսը՝ կանաչ հիմնագույներով։ Առաջինների կենտրոնում պատկերված են արմավենյակներ, իսկ վերջիններիս կենտրոնում՝ ութանկյուն հերինվածքներ։ Այս չորս մեդալիոնները առնված են մուգ շագանակագույն հիմնագույն ունեցող վեցանկյուն զարդատախտակի մեջ, որի ազատ տարածությունը լրացված է կենդանիների ոճավորված պատկերներով, վարդակներով, տերևներով։ Երկու կողմում կա անընթեռնելի արձանագրություն։ Ունի երեք զարդագոտի։ Լայնը մուգ շագանակագույն հիմնագույն ունի և զարդանախշված է խոշոր ծաղկանախշերով, իսկ եզրայինները՝ իրար հպված Տ-աձև նախշերից են կազմված։ Լայնություն (սմ)՝  137 Երկարություն (սմ)՝  252 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղարաբաղ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  09.09.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5345 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2228