Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի կարմիր հիմնագույն։ Դաշտի վրա պատկերված են երեք մեծ կեռիկանախշ ութանկյուններ՝ կապույտ և սպիտակ հիմնագույներով։ Ութանկյունները զարդարված են գրականության մեջ հայտնի «Լոռի-Փամբակ» գորգերին բնորոշ հորինվածքներով։ Վերջիններս լրացված են վարդակներով, խաչերով և թռչունների սխեմատիկ պատկերներով։ Դաշտի ազատ տարածությունը զարդարում են վարդյակները, քնարաձև նախշերը, Տ-աձև նախշերը և կենդանու սխեմատիկ պատկերը։ Ունի երկու զարդագոտի։ Ներքինը՝ կապույտ հիմնագույնով է, զարդարված աստղածաղիկներով, իսկ արտաքինը՝ բաց դարչնագույն հիմնագույնով և ծաղկանախշերով։ Լայնություն (սմ)՝  127 Երկարություն (սմ)՝  202 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի-Գուգարք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3752 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1943