Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի մուգ կապույտ հիմնագույն և զարդանախշված է 4 խոշոր ութանկյուններով, որոնք կեռիկազարդ են։ Սրանզ զարդարված են իրար կցված խոյակներով, կենաց ծառի ոճավորումներով, կենտրոնում՝ փոքր ութանկյունով զարդարված կեռիկազարդ շեղանկյունով կամ վարդակով։ Նշված խոշոր պատկերների արանքներով ձգվում են կեռիկազարդ շեղանկյունների մեկական շարք, որոնց շուրջը կան վարդակներ։ Ունի երկու զարդագոտի, որոնցից ներքինը կարմիր հիմնագույնի է՝ զարդարված մեծ ու փոքր վարդակներով։ Արտաքինը կապույտ հիմնագույն ունի, նախշազարդված է «Շուշանի ծաղիկ» նախշով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  488 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խոյ-Սալմաստ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3582 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1773