Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնադաշտը զարդարում են հինգ ութանկյուն զարդաշրջանակներ, որոնք իրենց մեջ ամփոփում են ավելի փոքր ութանկյուններ և բողբոջանման նախշեր։ Դաշտի ազատ տարածությունը լի է խաչանախշերով, խոյաձև պատկերներով, նշաձև նախշերով։ Երկու եզրերին պատկերված են «Թալիշ» տիպի գորգերին բնորոշ զարդանախշեր՝ չորս ելուստ ունեցող ուղղանկյունաձև պատկերներ։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնի կարմիր հիմնագույն ունեցող գոտին զարդարված է փոքրիկ քառակուսի պատկերներով, իսկ մյուս երկու գոտիները՝ օձագալար նախշերով։ Լայնություն (սմ)՝  136 Երկարություն (սմ)՝  316 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ-Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  26.09.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  168/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-106