Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են ութթերթանի երեք վարդակներ, կենտրոնինը բաց կապույտ գույնի, իսկ ծայրերինը մուգ կապույտ։ Այդ վարդակները բնորոշ են «Լամպա Ղարաբաղ» անվանված գորգերին։ Դաշտը լրացված է ծաղկանախշերով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են ութթերթանի ծաղկանախշեր՝ ընդգրկված կապույտ շրջերիզի մեջ։ Ներքին և արտաքին գոտիների կարմիր հիմնագույնի վրա արված են պարույրազարդեր։ Զարդագոտիները երիզված են նեղ երիզներով, որոնց վրա պատկերված են զիգզագ նախշեր Լայնություն (սմ)՝  133 Երկարություն (սմ)՝  218 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Կողբ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2790/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1210