Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի մուգ կապույտ հիմնագույն, դաշտի կենտրոնում պատկերված է խոշոր մեդալիոն, որի երու ծայրերին կան մեկական շեղանկյուններ։ Կարմիր հիմնագույնով մեդալիոնի կենտրոնում պատկերված են երկրաչափական խառը նախշեր։ Դաշտի չորս անկյուններում պատկերված են միմյանց դեմ դիմաց կանգնած կենդանիների ոճավորված զարդանախշեր։ Դաշտի մնացած տարածքը լի է խաչաձև, Տ-աձև և այլ նախշերով։ Երեք զարդագոտի։ Արտաքին լայն, կարմրավուն հիմնագույնով գոտին զարդարված է երկրաչափական խառը պատկերներով։ Կենտրոնի գոտին կապույտ հիմնագույնով է, զարդարված մեխակին նմանվող ծաղկանախշով, իսկ ներքին նեղ գոտին՝ ոսկեգույն հիմնագույնով, զարդարված Н-աձև նախշերով։ Դաշտի վրա կա արաբատառ անընթեռնելի գրություն և տարեթիվ «1909»։ Վարպետ՝  Համազյան Եսթեր Լայնություն (սմ)՝  87 Երկարություն (սմ)՝  150 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ. Ուզունթալա (Այգեհովիտ) Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909թ. Հայտնաբերման ժամանակը՝  21.07.1983թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4440/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2484