Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Միքայել Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կենտրոնական հատվածում խոշոր խաչահիմք շրջանակ է, որի կարմրա–շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված է խոշոր վարդյակ, կազմված չորս թերթից։ Յուրաքանչյուրի մեջ պատկերված են ոճավորված զույգ վիշապներ, դասավորված կենաց ծառի երկու կողմերում։ Վարդյակն ունի չորս ելուստ, որոնք նույնպես հարդարված են վիշապների ոճավորված պատկերներով։ Խաչահիմք շրջանակը բոլորված է նեղ եզրագոտով, որի դեղնավուն հիմնագույնի վրա պատկերված է աստղաձև նախշերով հարդարված ոլորանախշ։ Դաշտի չորս անկյուններում պատկերված են բեկ–բեկված ժապավեններ, որոնց մեջ ամփոփված են վիշապապատկերներ։ Բոլորում է երեք զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  137 Երկարություն (սմ)՝  250 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջրաբերդ գ․ Հաթերք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  24.05.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6045 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2785