Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Դեղնաքյունջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Դեղնաքյունջ» տիպի է։ Գորգադաշտը բաժանված է վեցանկյունատիպ՝ աստիճանաձև կտրտված եզրերով երկու զարդաշրջանակների, որոնցից ներքինը մուգ կապույտ հիմնագույնով է, իսկ արտաքինը՝ կարմիր։ Գորգադաշտի անկյունների հիմնագույնը սպիտակ է։ Ներքին վեցանկյուն զարդաշրջանակը լրացված է «ֆերրահան» գորգերին բնորոշ զարդահորինվածքներով։ Գորգը բոլորում է երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիներին պատկերված են կարմիր եզրերով շեղանկյունիներ՝ մուգ կապոըյտ հիմնագույնով։ Կենտրոնական գոտու վրա երկու շարքով անցնում են հայկական տպատառ Ճ-ի նման նախշեր, վերջինիս միջով անցնում են կանաչ գույնի ոլորանախշեր, կարմիր գույնի կլոր նախշեր։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  236 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղուկասյան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կես Հայտնաբերման ժամանակը՝  04.01.1983թ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4115 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2389