Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնադաշտը պատած է կարմիր գույնի վարդերի կանոնավոր ծաղկաշարքերով։ Գորգադաշտի վրա, ուղղանկյուն շրջանակի մեջ, սպիտակ գույնով առկա է հայատառ գրություն «1891(7) ՅԻՇԵԼ ՍՈՓԻԱ ՀՈՎ ԽԵԱՆՑԻՆ»։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու կապույտ հիմնագույնի վրա պատկերված են սանդղաձև թեք դասավորված պատկերներ, իսկ սրանց մեջ ու մեջ ծաղկանախշեր։ Ներքին և արտաքին գոտիները կազմված են (սպիտակ և կարմիր գույների հաջորդականությամբ) շուշանի ոճավորված պատկերաշարքից։ Լայնություն (սմ)՝  136 Երկարություն (սմ)՝  343 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891թ․ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3699 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1890