Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույն ունեցող գորգադաշտը զարդարված է վեց խոշոր շեղանկյուն հորինվածքներով։ Վերիջիններս կարմիր հիմնագույնի են և իրենց մեջ ամփոփում են գծանախշերով իրար կցված փոքրիկ շեղանկյուններ և զիգզագաձև նախշեր։ Դաշտի ազատ մնացած տարածությունը լրացված է կենդանիների պատկերներով, օձագալար նախշերով և գծանախշերով շեղանկյունիներին միացած վարդակներով։ Հիմնադաշտի խավը ավելի կարճ է քան զարդանախշերինը, որի հետևանքով ստացվել է ռելիեֆ պատկեր՝ զարդանախշերն ավելի ցայտուն են։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են «մեխակ» նախշով, իսկ կենտրոնականը՝ փոքրիկ բազմանիստերով։ Լայնություն (սմ)՝  112 Երկարություն (սմ)՝  365 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Գ. Ճարտար Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7135 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3141