Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բալագույն հիմնագույնի գորգադաշտը զարդարված է հինգ խոշոր, կտրտված եզրեր ունեցող շեղանկյուններով։ Յուրաքանչյուր շեղանկյան կենտրոնում պատկերված է մեկ այլ շեղանկյուն, որի երկու գագաթներին կա թագանման զարդանախշ։ Այդ խոշոր շեղանկյունների մեջ պատկերված են նաև չորսական կիսալուսնաձև զարդանախշեր, փոքրիկ քառակուսիներ։ Գորգը գոտևորում է երեք զարդագոտի։ Ներիքն լայն գոտին կարմիր հիմնագույնի է՝ գեղազարդված նշաձև նախշերով, վարդակներով։ Արտաքին գոտին մուգ շագանակագույն հիմնագֆույնի՝ զարդանախշված ալիքաձև ժապավենով ու բողբոջանման պատկերներով։ Ներքին նեղ եզրագոտին նույնպես զարդարված է ալիքաձև ժապավենով։ Ունի արձանագրություն «1916 Ա»։ «Դերսիմ» տիպի գորգերի մի տարբերակ է։ Լայնություն (սմ)՝  175 Երկարություն (սմ)՝  334 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916թ․ Հայտնաբերման ժամանակը՝  11.02.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6355 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2862