Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի կապույտ հիմնագույն, որի վրա պատկերված են երեք վեցանկյուններ, որոնց երկու կողմերը ունեն ուղղանկյուն ելուստներ։ Վեցանկյուններն ունեն ատամնավոր եզրեր։ Դրանց մեջ պատկերված են երկրաչափական կեռիկազարդ նախշեր և կենդանիների ոճավորված պատկերներ։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնինն ամենալայնն է, նրա դեղին հիմնագույնի վրա պատկերված են ատամնավոր նախշեր, որոնց մեջ կան կենդանական պատկերներ։ Ներքին և արտաքին գոտիների վրա պատկերված են շուշանի ոճավորված պատկերներ։ Լայնություն (սմ)՝  112 Երկարություն (սմ)՝  170 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  09.09.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5355 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2238