Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են չորս խոշոր, իրար կցված, շեղանկյուն զարդահորինվածքներ, որոնք գեղազարդված են նշիկաձև և բուսական նախշերով, «կենաց ծառի» պատկերներով։ Երկու ծայրերը հարդարված են ուղղանկյուն, ատամնավոր եզրերով հորինվածքներով, որոնք իրենց մեջ ամփոփում են սլաքանախշեր և երկրաչափական պատկերներ։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին գոտին հարդարված է ժապավենանախշով, արտաքինը՝ իրար կցված շեղանկյուններով, իսկ կենտրոնի լայնը՝ «գինու բաժակ» նախշով։ Լայնություն (սմ)՝  112 Երկարություն (սմ)՝  292 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  31.07.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/90 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067