Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են շեղանկյուն, սրածայր ելուստներով զարդանախշեր։ Շեղանկյան մեջ կարմիր, նարնջագույն, սպիտակ հիմնագույների վրա կան զարդանախշեր։ Գոտևորում են չորս զարդագոտիներ, որոնց մեջընդմեջ անցնում են մուգ շագանակագույն, շերտավոր (կարմիր և դեղին) նեղ երիզներ։ Ներքին զարդագոտու վրա, շեղզարդագծերի մեջ ամփոփված են մանր խաչանախշեր։ Կարմիր հիմնագույնով զարդագոտու վրա պատկերված են մանրիկ աստղածաղիկներ և նախշեր, կա արձանագրություն ըստ հիջրայի, ըստ մեր տոմարի՝ 1900։ Զարդագոտիներից երկուսի սպիտակ հիմնագույնի վրա ամփոփված են ոճավորված բուսանախշեր։ Լայնություն (սմ)՝  104 Երկարություն (սմ)՝  195 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սուրմալու Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900թ. Հայտնաբերման ժամանակը՝  29.02.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2257/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1000