Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա ամփոփված են երեք զարդաշրջանակներ, որոնց կարմիր և կապույտ հիմնագույների վրա պատկերված են բուսական ծագում ունեցող զարդանախշեր։ Դրանց կենտրոնում պատկերված երկրաչափական հորինվածքներ՝ կեռիկազարդ եզրերով։ Դաշտի եզրերին պատկերված են չորս եռանկյունաձև հորինվածքներ։ Մեդալիոնների մեջ պատկերված են նաև մանր կենդանանախշեր։ Ունի երկու զարդագոտի, որոնց մեջ ամփոփված են երկրաչափական հորինվածքներ։ Լայնություն (սմ)՝  99 Երկարություն (սմ)՝  162 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան (Խարբերդ) Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  13.01.1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4116/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2390