Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգի դաշտն ունի շագանակագույն հիմնագույն։ Այն զարդարված է սպիտակ, կարմիր և բաց շագանակագույն հինգ զարդահորինվածքներով, որոնք բնորոշ են «Ջրաբերդ» տիպի գորգերին։ Այդ զարդահորինվածքների երկարությամբ, երկու կողմից անցնում են կենաց ծառի մանր ոճավորված պատկերներ և փոքրիկ վարդակներ։ Գորգը գոտևորում է չորս զարդագոտի։ Ներքին ամենանեղ գոտին ունի սպիտակ գույն և զարդարված է ժապավենանախշով, երկրորդ և չորրորդ կարմիր գույնի գոտիներոը հարդարված են ժապավենաձև ծաղկանախշերով, իսկ երրորդ գոտին, որն ունի շագանակագույն հիմնագույն, հարդարված է վարդակներով։ Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  287 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան-Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5759 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2638