Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ զարդագոտիով առանձնացված երեք ուղղանկյուն զարդաշրջանակների կենտրոնում ներկայացված են շեղանկյուն զույգ ուղիղ ելուստներով մեկական խոշոր զարդանախշեր։ Կենտրոնի ուղղանկյուն զարդաշրջանակը կարմիր հիմնագույնով է, իսկ կենտրոնի զարդապատկերը աստիճանաձև կտրված եզրերով շեղանկյան ուրվագծով նախշ է։ Ուղղանկյուն զարդաշրջանակների մնացած մասը լրացված են կեռազարդ նախշերով, խաչապատկերներով։ Գոտևորում է երկու զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  113 Երկարություն (սմ)՝  173 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիլիկիա Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  03.07.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2373/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1045