Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը, որն ունի մուգ կապույտ հիմնագույն, զարդարված է վիշապների խոշոր ոճավորումներով, որոնց ներքին մասում արծիվ կա։ Հիշեցնում է արծվի ու վիշապների կռվի թեմայիկ տարբերակներից մեկը։ Դաշտի մնացած մասերը նախշված են վարդյակներով, երկրաչափական տարբեր պատկերներով։ Երեք շրջագոտիներից ներքինը և արտաքինը ալիքաձև նեղ ժապավեններով է զարդարված, կենտրոնի կարմիր հիմնագույնը թռչյունների ոճավորված պատկերներով ու ծաղկանախշերով։ Լայնություն (սմ)՝  123 Երկարություն (սմ)՝  312 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3764 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1955