Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա պատկերված է մի խոշոր ձվաձև ուրվագծով հորինվածք, կարմիր գույնի և եզրերը աստիճանաձև բեկբեկումներով։ Այս ձվաձև հարթության վրա կապույտ հիմնագույնին պատկերված են երեք անհավասար բեկբեկուն եզրերով շեղանկյունաձև, խաչաձև զարդանախշերով ծածկված պատկերներ։ Երիզված է երկու զարդագոտիներով՝ մեկը կապույտ, մյուսը կարմիր հիմնագույներով, երկուսն էլ զարդանախշված են բուսանախշերով։ Մի կողմից ունի կարճ ծոպեր, մյուսում այդ ծոպերը երկար են և հաստ հյուսվածքներով։ Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  208 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  21.04.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2869 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1259